Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի <<Հանրային ծառայություն>> ծրագրի 5122 հոդվածով 4800.0 հազար դրամի ձեռքբերված գույքը ավելացնել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի <<Նաիրի համայնքի սեփականության 2021 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 28 որոշմամբ հաստատված գույքագրման ցուցակի N 1 հավելվածում՝ համաձայն հավելվածի:
2. Նաիրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ <<Նշանակետ-ՄՄ>> վարժասարքային համալիր ծրագրային համակարգը՝ 4800.0(չորս միլիոն ութ հարյուր հազար) դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրել <<Եղվարդի N 1 ավագ դպրոց>> ՀՈԱԿ-ին: |