Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.
1. Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 16/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0078-0038 կադաստրային ծածկագրից 0,01141 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023JGMXH6) քաղաքացի Նառա Բորիսի Խաչատրյանի (ծնված 1979 թվականի սեպտեմբերի 13-ին) կողմից ինքնակամ կառուցված 38,2 քմ արտաքին մակերեսով մառանը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Օրինականացնել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 16/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0078-0038 կադաստրային ծածկագրից 0,01141 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023JGMXH6) ինքնակամ կառուցված շինությունը:
3.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 16/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0078-0038 կադաստրային ծածկագրից 0,01141 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:
4.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Նառա Բորիսի Խաչատրյանին։