Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 5267-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 5267-Ա

ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 17-րդ և 65-րդ հոդվածների ` որոշում եմ.

1.2024 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 16։00-ին հրավիրել Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ և քննարկման դնել հետևյալ հարցերը․

1) Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 7-ի N 15 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

2) Նաիրի համայնքի 2024 թվականի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.

3) Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.

4) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին.

5) «Բուժականի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.

6)  Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի  N 267-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.

8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.

9) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.

10) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը <<AV>> թատրոն-ստուդիային  ուղղակի վաճառքով օտարելու մասին.

11) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին.

12) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին.

13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  և Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն, Զորավան համայնքի ավագանու 2014  թվականի նոյեմբերի 11-Ի N 28-Ն  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին. 

14) Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N  43 և Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին.

15) Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.

16) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.

17) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.

18) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.

19) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner