Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի 2022 թվականի ապրիլի 29-ի N 01-1016-22 և <<Զորավանի միջնակարգ դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրենի 2022 թվականի մայիսի 18-ի N 44 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 2500.0 հազար դրամ:
2. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Զորավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին հատկացնել 1900.0 հազար դրամ:
3. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<3000.0>> թիվը փոխարինել <<7400.0>> թվով: |