Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2023 թվականի մարտի 24-ին Գարեգին Անուշավանի Չիչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Գարեգին Անուշավանի Չիչյանին տրամադրել գյուղ Քասախ, Մուշի փողոց, 115 հասցեում գտնվող, 07-065-0124-0013 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: