Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն հավելված N 1-ի։ 
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝  համաձայն հավելված N 2-ի: 
3. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի <<Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 3 որոշումը: 
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։  |