Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արշակ Գևորգի Վարդանյանի լիազորված անձ Արևիլ Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արշակ Գևորգի Վարդանյանի լիազորված անձ Արևիլ Ղարիբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 37 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արշակ և Գևորգ Վարդանյաններին պատկանող 07-029-0201-0080 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14032025-07-0016) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արշակ Գևորգի Վարդանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: