Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 140-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, Արդահան Վասկինի Դերտավիթյանի սեփականությունը հանդիսացող 07-029-0267-0013 կադաստրային ծածկագրի 0,05 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Արդահան Վասկինի Դերտավիթյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 3357900 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: