Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արթուր Սամվելի Լոքյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Սամվելի Լոքյանին պատկանող 07-053-0287-0001 կադաստրային ծածկագրի 0.573 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |