Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, 07-065-0022-0009 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0․03 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա. Հարությունյան փողոց, 6/1 հողամաս։
2) 0․0641 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա. Հարությունյան փողոց, 6 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։