Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի, Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0211-0004 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0.0795 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ն. Սաֆարյան փողոց, 6 բնակելի տուն:
2) 0.0740 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ն. Սաֆարյան փողոց, 6/2 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։