Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գուրգեն Բարսեղյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գուրգեն Բարսեղյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Պ․ Սևակի փողոց, 38 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գուրգեն, Սևադա, Վահագն, Սոնա Բարսեղյաններին, Անահիտ Աղաջանյանին պատկանող 07-065-0069-0019 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20122012-07-0548) իրականացնել անասնաշենքը բնակելի տան վերակառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գուրգեն Բարսեղյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: