Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գէորգ Լևոնի Պերեճիքյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գէորգ Լևոնի Պերեճիքյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի փողոց, 14-րդ նրբանցք, 23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0052-0014 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի օգոստոսի 3-ին N CPP0-0000-7703 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։