Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջները, ինչպես նաև հողամասի սեփականատեր Լևոն Սերյոժայի Շավոյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Նաիրի համայնքի Քասախ բնակավայրում գտնվող, 07-065-0129-0080 կադաստրային ծածկագրի 0,0325 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21032025-07-0074) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և որպես համայնքային սեփականություն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: