Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Տիգրան Վարդանի Ղազարյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Տիգրան Վարդանի Ղազարյանին (ծնված 1990 թվականի հունիսի 1-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 25/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0025-0233 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16122024-07-0179) 0.00475 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 499406 դրամ, հողամասի վրա կառուցված 47,5 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 36,1 քմ) տնտեսական շինությունը՝ 258875 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 784281 դրամ: