Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մարիաննա Ռոբերտի Եսայանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարիաննա Ռոբերտի Եսայանին պատկանող 07-029-0201-0047 կադաստրային ծածկագրի 0.04765 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |