Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 8-ին Արսեն Ամբարցումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Արսեն Ամբարցումյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 22/1 հասցեում գտնվող 07-065-0089-0027 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: