Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը․
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.
2) Նաիրի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028 թվականների տեղական պլանը հաստատելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին.
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
6) Նաիրի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին.
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին.
8)Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
9) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին.
10) <<Պռոշյանի մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և կանոնադրությունը հաստատելու մասին.
11) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին.
12) <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության մասին.
13) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու և փոխհատուցում տրամադրելու մասին.
14) Բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
15) Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
16) Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
17) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
18) Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին. |