Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 235
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․

1․ Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը․

1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.

2) Նաիրի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028 թվականների տեղական պլանը հաստատելու մասին. 

3) Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 223-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 265-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի  համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 266-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի  N 267-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

7) Նաիրի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին.

8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին.

9)Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.

10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին.

11) <<Պռոշյանի մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և կանոնադրությունը հաստատելու մասին.

12) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին.

13) <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության մասին.

14) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու և փոխհատուցում տրամադրելու մասին.

15) Բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.

16) Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.

17) Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին. 

18) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.

19) Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին.


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner