Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին>> N 50-Ն, Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի <<Պռոշյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին>> N 39-Ն, Քասախ համայնքի ավագանու 2019 թվականի հոըւնվարի 15-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին>> N 2 որոշումները: |