Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Վահագն Մարզպետունու Գալստյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Վահագն Մարզպետունու Գալստյանին և Ինեսսա Կամոյի Խալափյանին պատկանող 07-065-0065-0072 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0065-0103 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 27052024-07-0054) 0,03056 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Վահագն Մարզպետունու Գալստյանին և Ինեսսա Կամոյի Խալափյանին՝ 3213018(երեք միլիոն երկու հարյուր տասներեք հազար տասնութ) դրամ կադաստրային արժեքով։ |