Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռոմիկ Գրիգորի Մեսրոպյանի լիազորված անձ Գագիկ Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռոմիկ Գրիգորի Մեսրոպյանի լիազորված անձ Գագիկ Մաթևոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամասի 6-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռոմիկ Գրիգորի Մեսրոպյանին պատկանող 07-004-0147-0001 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13102022-07-0112) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռոմիկ Գրիգորի Մեսրոպյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: