Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էդիկ Մանուկի Բադիկյանի լիազորված անձ Ռոզա Հովնիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդիկ Մանուկի Բադիկյանի լիազորված անձ Ռոզա Հովնիկյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան 2-րդ փողոց, 2/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էդիկ Մանուկի Բադիկյանին պատկանող 07-065-0090-0046 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մայիսի 19-ին N CPP0-0000-6160 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։