Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-16 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Եղվարդ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0212-0020 կադաստրային ծածկագրի 1.7761 հա մակերեսով ջրային հողերի նպատակային նշանակությունը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների՝ հանգստի համար նախատեսված հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդի քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |