Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ․
1.Բավարարել Տարոն Վարդանյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 3-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տարոն Վարդանյանին և Սիրանուշ Սուքիասյանին պատկանող 07-065-0125-0111 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16012024-07-0118) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Տարոն Վարդանյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: