Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ, 16-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Նաիրի համայնքի 2022 թվականի հունվարի 21-ի նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
5) Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ավելի բարձր դասային աստիճանի համար վճարվող հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին:
6) Նաիրիի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
7) Նաիրիի համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին:
8) Աղբահանության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
9) Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին:
10) Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի, Զովունի, Զորավան, Բուժական, Արագյուղ, Սարալանջ, Քասախ և Պռոշյան գյուղերի վարչական ղեկավարների ծառայողական մեքենաների համար տրամադրվող վառելանյութի չափաքանակը սահմանելու մասին:
11) Հայաստանի Հանրապետության Քասախի համայաքապետարանի <<Կոմունալ բարեկարգման և սպասարկման գրասենյակ>> բյուջետային հիմնարկը լուծարելու մասին: