Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների կոյուղագծերը (ф 200 x 6,2մմ - 1324 գծմ, ф 160 x 4,9մմ - 776 գծմ) ընդամենը՝ 2100 գծմ, կոյուղու դիտահորերը՝ 66 հատ, կոլեկտորը՝ ф 200մմ - 420 գծմ, անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ին:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի հետ կնքել գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: