Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 190
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Նաիրի համայնքի  Զովունի գյուղի  9-րդ փողոց, 97 շենքի 3-րդ բնակարանը 1974 թվականից մինչ օրս զբաղեցնում է Անժիկ Հայրիկի Պապիկյանի ընտանիքը՝  Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝  

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 97 շենք, բնակարան 3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  գույքը  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20072012-07-0275) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Զովունի գյուղի բնակիչներ Անժիկ Հայրիկի Պապիկյանին՝ ծնված 1952 թվականի մարտի 5-ին, Նորիկ Հմայականի Պետրոսյանին՝ ծնված 1989 թվականի մայիսի 30-ին և Հերիքնազ Նիկոլի Ոսկանյանին՝ ծնված 1942 թվականին։

2․ ՈՒժը կորցրած ճանաչել Զովունու համայնքի ավագանու 2007 թվականի մայիսի 7-ի N 10 որոշման 10.5 կետը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԱԲԿԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(569.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner