Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարեկ Մկրտիչի Մուրադյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարեկ Մկրտիչի Մուրադյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 10-րդ նրբանցք, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0251-0040 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 28072022-07-0074) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նարեկ Մկրտիչի Մուրադյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: