Այսօր: Ուրբաթ, 21 Մարտի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1185-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2025 թվականի N 1185-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների,  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և ինչպես նաև այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Բուժական գյուղի գլխավոր հատակագծով  հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.

1.Նաիրի համայնքի Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող 07-020-0165-0001 կադաստրային ծածկագրից 0,10000 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Նաիրի համայնքի Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող 07-020-0165-0001 կադաստրային ծածկագրից 0,10000 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022TPBIEF) քաղաքացի Անդրանիկ Վարազդատի Գևորգյանի (ծնված 1988 թվականի ապրիլի 17-ին) կողմից ինքնակամ կառուցված 104,8 քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

3.Օրինականացնել Նաիրի համայնքի Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող 07-020-0165-0001 կադաստրային ծածկագրից 0,10000 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022TPBIEF) ինքնակամ կառուցված շինությունը:

4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնքի Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող 07-020-0165-0001 կադաստրային ծածկագրից 0,10000 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Անդրանիկ Վարազդատի Գևորգյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner