Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով AV թատրոնի հիմնադիր տնօրեն Անի Վարդանյանի գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Անի Վարդանյան Սամվելի>> ԱՁ-ին ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Մշակութային միջոցառումներ>> ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 500.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |