Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացի Սպարտակ Ռաֆիկի Պետրոսյանի 2024 թվականի ապրիլի 1-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և գյուղ Արագյուղ, 1-ին փողոց, թիվ 21 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Արագյուղի մշակույթի տան շենքի դահլիճը՝ 275 քմ մակերեսով, մեկ տարի ժամկետով, բռնցքամարտի անվճար դասընթացներ անցկացնելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացի Սպարտակ Ռաֆիկի Պետրոսյանին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին քաղաքացի Սպարտակ Ռաֆիկի Պետրոսյանի հետ կնքել գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: |