Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 27-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշման 5-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի մարտի 6-ի N 01/05/01761-2024 և 01/05/01778-2024 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 266-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ հաստիքացուցակի համայնքային ծառայության նոր պաշտոնների, որոնք ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |