Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 39
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ «ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՐ 2 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 228-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝  Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ն.Սաֆարյան փողոց 151 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական  N 20012023-07-0101) 99 տարի ժամկետով, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին>> N 228-Ա  որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման  պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(698.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner