Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Պարույր Սիրեկանի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Պարույր Սիրեկանի Բաղդասարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 269 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0152-0019 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12082022-07-0014) իրականացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության՝ չորանոցի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Պարույր Սիրեկանի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: