Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Զաբել Բարբարյանի լիազորված անձ Արտակ Պետրոսյան կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Վանահովտի փողոց, 1/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զաբել Սարգիսի Բարբարյանին պատկանող 07-053-0379-0122 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 10102024-07-0224) 0,0413 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
2.Բավարարել Զաբել Բարբարյանի լիազորված անձ Արտակ Պետրոսյան դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Վանահովտի փողոց, 1/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զաբել Սարգիսի Բարբարյանին պատկանող 07-053-0379-0122 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 10102024-07-0224) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
3․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
4.Պահանջել Զաբել Բարբարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: