Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Տիրուհի Ավետիսյանի 2024 թվականի հուլիսի 30-ի N 18, <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Մելիքսեթյանի 2024 թվականի հուլիսի 30-ի և <<Զովունիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Մխիթարյանի 2024 թվականի օգոստոսի 8-ի N 5 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 267-Ա որոշման N 1, N 2, N 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |