Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նազելի Ավետյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նազելի Ավետյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 2/13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0035-0177 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի հոկտեմբերի 18-ին N CPP0-0000-3410 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։