Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարինե Կուրղինյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարինե Կուրղինյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 4-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Կամոյի Կուրղինյանին պատկանող 07-053-0050-0012 կադաստրային ծածկագրով հողամասում 2024 թվականի մայիսի 24-ին N CPP0-0001-3129 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել առևտրի, սպասարկման օբյեկտի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։