Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՍՔԱՅ ԲԻԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ավագյանի լիազորված անձ Սարգիս Թառանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել «ՍՔԱՅ ԲԻԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ավագյանի լիազորված անձ Սարգիս Թառանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 82/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՍՔԱՅ ԲԻԼԴ» ՍՊԸ-ին պատկանող 07-053-0325-0098 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31012024-07-0153) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «ՍՔԱՅ ԲԻԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ավագյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: