Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սայադ Նապոլեոնի Անանիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սայադ Նապոլեոնի Անանիկյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Մ․ Եղվարդեցու թաղամաս, 3-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0018-0015 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29042021-07-0107) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սայադ Նապոլեոնի Անանիկյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: