Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ն.Սաֆարյան փողոց 151 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20012023-07-0101) 99 տարի ժամկետով, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին>> N 228-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։