Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 21-ին Վարդան Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Նորայր, Խաչիկ, Վարդան Սարգսյաններին և Ռիմա Հովսեփյանին պատկանող 07-004-0423-0008 կադաստրային ծածկագրի 0,465 հա հողամասից 0,265 հա հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Նորայր, Խաչիկ, Վարդան Սարգսյաններին և Ռիմա Հովսեփյանին պատկանող 07-004-0423-0008 կադաստրային ծածկագրի 0,465 հա հողամասից 0,265 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
3. Վարդան Սարգսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 7229200 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: