Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի <<Կենտրոն>> ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի <<Կենտրոն>> ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիային ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Մշակութային միջոցառումներ>> ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 200.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |