Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ալիկ Խաչատուրի Ազատյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ
1. Բավարարել Ալիկ Խաչատուրի Ազատյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 10-րդ նրբանցք, 5/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0251-0036 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24052024-07-0092) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ալիկ Խաչատուրի Ազատյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: