Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սուրեն Կիրակոսյանի լիազորված անձ Հրաչյա Հովսեփյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հ․ Շիրազի փողոց, 42/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուրեն Կիրակոսյանին, Ալինա Ավագյանին և Էմմա Եգորյանին պատկանող 07-065-0003-0075 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05032025-07-0131) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Սուրեն Կիրակոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: