Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի տնօրեն Բագրատ Դիվանյանի լիազորված անձ Արսեն Մուրադխանյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0544-0042 կադաստրային ծածկագրի 0,305 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |