Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Հովհաննես Ղուկասյանի դիմումը քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամաս, 1-ին փողոց, 72 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Ղուկասյանին և Սիրարփի Սիմոնյանին պատկանող 07-004-0247-0009 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2746658) բանկելի տան, լողավազանի, օժանդակ շինության, ծածկոցի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Հովհաննես Ղուկասյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: