Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էդիկ Մանվելի Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդիկ Մանվելի Ղազարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 13/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էդիկ Մանվելի Ղազարյանին և Կարինե Ժիրիկի Ենգիբարյանին պատկանող 07-053-0111-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 28032024-07-0125) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Էդիկ Մանվելի Ղազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: