Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 14-ի N 38-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, Արմեն Ռազմիկի Ազատյանի սեփականությունը հանդիսացող 07-065-0305-0006 կադաստրային ծածկագրի 0.064 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Արմեն Ռազմիկի Ազատյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 4298112 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: